25 / Հոկտեմբեր / 2021 : 09-56

Առ, դեսպան ջան, կտանիս գը՝ կոֆե կխմիս․․․ ինչպես են ԱՄՆ դեսպանը դարբնի օգնությամբ սուրճի գդալ պատրաստում (տեսանյութ)

Ահա, թե ինչպես են ԱՄՆ դեսպանը և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրենը Գյումրիում սուրճի գդալ պատրաստում: Դարբին Գագիկ Մարտիրոսյանի առաջնորդությամբ մետաղը վերածեցին լավ սուրճ պատրաստելու համար անհրաժեշտ գործիքի։

Այսպիսով, տրամադրեք մի քանի րոպե և վայելեք այս հրաշալի տեսանյութը:

Հ․Գ․Դարբին Գագիկ Մարտիրոսյանն «Իմ Հայաստան» ծրագրի շահառու է։ «Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ Սմիթսոնյան ինստիտուտը։ Ծրագիրն 2017 թվականին աջակցել է Գագիկ Մարտիրոսյանին՝ իր ռեստորանում դարբնագործության վարպետության դասերի մշակման, գովազդային և մարքեթինգային նյութերի ստեղծման և ռեստորանը զբոսաշրջային կազմակերպությունների հետ առավել սերտ կապելու հարցում։

Այս ամենի արդյունքում՝ «Եռանկյունի» ռեստորանն այժմ իր այցելուներին առաջարկում է ոչ միայն համեղ ուտեստներ, այլև դարբնագրծության հետաքրքիր դասընթացներ։

Տեսանյութը՝ ստորև։
Դիտվել է 37900անգամ
Վերջին լուրեր