26 / Հոկտեմբեր / 2021 : 16-26
Նամակ այսօր և հավերժում ապրող որդուս․ Գոհար Մարտիկյան
ՆԱՄԱԿ ԱՅՍՕՐ ԵՎ ՀԱՎԵՐԺՈՒՄ ԱՊՐՈՂ ՈՐԴՈՒՍ
(ՈՐԴԻՆԵՐԻՍ)
«ԱՊՐԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ 13-ՐԴ ՀԱՏՈՐԻ
ԱՌԱՋԱԲԱՆԸ
ՆԱՄԱԿ ՈՐԴՈՒՍ
Ծնունդդ շնորհավոր, զավա՛կս:
Ինձ համար դու դեռևս 21 տարեկան 5 ամսական ես, ձագուկս։
Բայց մենք՝ Չախոյաններս ու Մարտիկյաններս այսօր կնշենք քո ծննդյան 49-րդ տարեդարձը ու
քեզ լույս աշխարհում առաջինն իր գիրկն առած բժշկուհու հետ կհիշենք այն պահը, երբ բժշկուհին՝
դեմքիցդ պոկելով «երջանկաբեր» համարվող «շապիկը», շլացած նայեց դեմքիցդ ճառագող ժպիտին ու ապշահար կանչեց.
-Տեսեք ո՜նց է ժպտում։
Ասաց, սեղմեց քեզ կրծքին ու համբուրեց այտիկդ։
Չգիտեմ, ով՝ ինչպե՞ս, բայց ես դա կհիշեմ կրկին ու կրկին, քանզի հավատացած եմ, որ Քեզ
Աստված Ինձ էր պարգևել, որ Քեզնով Ես դառնամ Ցավը Ժպիտ դարձնող Հայ Մայր և տարիներ
շարունակ՝ լաց ու արցունքս թաքցրած, ժպտամ ու ժպտալ սովորեցնեմ հերոսներ ծնած Մայրերին։
Ժպտամ ու Հպարտանամ։
Հպարտանամ Քո և Քո ժամանակակիցների՝ հայրենիքի ազատության ու անկախության կայացման համար մղված պայքարում տարած հաղթանակով։
Հաղթանակ, որը կերտեցիք 20-րդ դարավերջի ՀԱՅԵՐԴ՝ ջնջելով զոհի այն խարանը, որ դաջվել
էր հայոց պատմության մատյանում՝ 1915-23թթ., Օսմանյան կայսրության իրականացրած՝ Հայոց
Ցեղասպանության օրերին…
Դուք ջնջեցիք զոհի խարանն ու հաղթական երթով ազատագրեցիք Ամենակարողից պարգև
ստացած այն հայապատկան ու հայակերտ հայրենիքի՝ Մեծ Հայքի բռնազավթված Արցախ նահանգի մի հատվածը, որտեղ տարիներ անց հասակ առավ մի սերունդ, որն անթերի և անսայթաք
խոսեց հայերեն, երգեց հայերեն, և հաստատուն քայլերով մտավ մեծ աշխարհ՝ տիրապետելով նաև
օտար լեզուների, ապրելով՝ հանուն միացյալ, ազատ ու անկախ հայրենիքի։
Հանուն միացյալ Հայաստանի Հանրապետության ու Արցախի։
…Եվ մենք՝ Հայերս, 30 տարի ապրեցինք հաղթանակի բերկրանքը վայելելով։
Հաղթանակ, որը ՈՍԿԵԶՕԾԵՑ հայոց պատմության այն հատվածը, որը գրվեց 20-րդ դարավերջին։
Հաղթանակ, որի շարունակականությանը հավատալով՝ կշարունակենք ապրել վստահ, որ գիշերվա խավարը ցրվում է վաղորդայնի շողերով։
Գիշերվա «խավար» վրա հասավ 2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, երբ թուրքական
անօդաչուներն սկսեցին պտտվել Ստեփանակերտի վրայով և մահ ու սարսափ սփռել խաղաղ առավոտի ակնկալիքով անկողին մտած հայերի գլխին։
Այդ օրից սկսյալ՝ 44 օրվա ընթացքում, թուրքերն իրականացրին Հայոց Երկրորդ մեծ ցեղասպանությունն ու… Մեծ Աշխարհը լուռ հետևեց, թե ինչպես են աստվածապարգև երկրագնդի երեսից
անհետանում ապրելու իրավունքով լույս աշխարհ եկած հազարավոր լուսեղեն, լուսաճաճանչ,
հայրենիքի սահմանները պաշտպանող անմեղ հայ զինվորներն ու Արցախի խաղաղ բնակիչները։
Աշխարհը լռեց անգամ այն պահին, երբ թուրքերը կիրառեցին քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես
նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների
4
կոպտագույն խախտում։ Այնուամենայնիվ, 21-րդ դարի թուրքն իրականացրեց այդ վայրագությունը
և բացի հայկական ուժերին վնասներ պատճառելուց, առաջացրեց նաև մասսայական անտառային
հրդեհներ՝ այդ տարածքներում ստեղծելով բնապահպանական աղետի իրական վտանգներ։
Բնությունն անգամ ԱՂԱՂԱԿԵՑ, իսկ մարդկությունը լռեց։
Աշխարհը լռում ու սնում է 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության կրկնությունն իրականացրած
գիշատիչ գազանի ժառանգորդներին՝ մոտեցնելով Արմագեդոնը։
…Բայց մինչ այդ գալու է այն սերունդը, որին Դուք՝ 20-րդ դարավերջի պատմական հաղթանակը կերտած, և 42 հազ. քառ. կմ Հայաստան մեկտեղած հերոսներդ եք առաջնորդելու դեպի նոր ու
պայծառ՝ Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի իրական ու վերջնական կայացում, քանզի անկորուստ է Ձեր տեսակն ու Անմահ է Ձեր հոգին։
Մշտատև, Մշտանորոգ, Հարատևող Հոգին, որն ամբարվել է Տիեզերքում՝ մեկտեղելով այն
Արդարներին, որոնք Զորաբանակ կազմած՝ գալու են, որպես Առաջնորդ ունենալով ՆՐԱՆ, Ով
ստեղծեց դրախտը Պատմական Հայաստանում՝ Եփրատ, Տիգրիս, Գեհոն, Փիսոն գետերի միջակայքում և դրեց այնտեղ առաջին Մարդուն, որ նա «նորան մշակէ և պահէ…»։
Աստվահաճո էր Ձեր երթն ու հաղթանակը՝ 20-րդ դարավերջի հայոց պատմության հաղթական
ՈՍԿԵԴԱՐԸ կերտած Հայե՛ր։
Դուք ազատագրեցիք ու պահեցիք ձեր դրախտի մի պատառիկը։
Արդ, եկել է պահը, որպեսզի Տիեզերական Անհունում մեկտեղված Արդարների Ձեր Զորաբանակն իրականություն դարձնի այն ՄԵԾ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ, ըստ որի՝ Դատաստանի են արժանանալու բոլոր «… շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք, որ սիրում
են սուտը…»
(Ս. Հովհաննես, «Հայտնություն», գլուխ ԻԲ, (10-15)
Օ՛ն, անդր, առա՛ջ, հայոց քաջեր, Ամենակարողի Աջով առաջնորդվող տիեզերական անմահներ։
Հանուն արդարության հաղթանակի։
Հանուն տևական ու ստեղծարար խաղաղության։
Օ՛ն, անդր, առա՛ջ՝ Որդիս, Քաջս։ Ինքնայրումով կյանքդ ապրած, Հայրենյաց կանչով հայոց
նորաստեղծ բանակի եզակի գնդին կամավորագրված… պապերիդ հողի ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքը՝ Քարվաճառի 2018մ բարձրության սարն ազատագրած ու
միայնակ՝ հարյուրավոր թուրքերի դեմ ժամ ու կես մարտնչելով, ընկերներիդ ու հրամանատարիդ
կյանքը քո կյանքով փրկած իմ հերոս, որ ծնվել էիր ապրելու և ապրեցնելու համար։
Հիմա Ամենակարողից նոր պատվիրան ունես կատարելու.
Ե՛կ, վերերկրյա Զորաբանակի հետ՝ ի բաց վանելու «շներին» ու կախարդներին, մարդասպաններին ու կռապաշտներին, և բոլոր նրանց, որ Աստծուց հայերին պարգև տրված հողի մասին սուտ
վկայություններ են անում, իրենցն են համարում ու խոչընդոտում են Հայոց Առաջընթացը։
Ե՛կ, ու թող Քեզ միանան նաև բոլոր այն Անմահները, որոնք զոհվեցին ու նաև ապրեցին կյանքը՝
ըստ Հատուկ նշանակության գնդի կարգախոսի՝
ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ, ԱՌԱՆՑ ՓԱՌՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Մայրդ՝ Գոհար Մարտիկյան-Չախոյան
10.08. 2021թ.
Դիտվել է
26324անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
Ի՞նչ է սպասվում Բարեկենդանի օրը Կոտայքում. մանրամասներ
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք...
30 / Մարտ / 2020
Հայկ Մարությանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Մուրադյանը և այլք Հայ ասոցիացիա -ի վիճակահանությանը
Փետրվարի 29-ին կայացավ Հայ ասոցիացիայի բարեգործական միջոցառումը, որը հայ 55 ընտանիքի հնարավորություն տվեց բուժել անպտղությունն անվճար։
Էմոցիաներով լի այս օրն ամփոփոց այս տարվա ձմեռը. հաջորդող...
21 / Փետրվար / 2020
Մամուլի հաղորդագրություն. Բարեկենդանի տոնախմբություն Թեղենիք գյուղում
Բարեկենդանի տոնախմբություն Թեղենիք գյուղում Փետրվարի 22-ին ժամը 11։00-ից Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մեկնարկելու է Բարեկենդանի տոնախմբությունը։
Կազմակերպիչներն են Կէան կրթամշակութային...
23 / Հունվար / 2020
Ինչ է լինում քաղաքում, երբ բոլորը գինովցած են
Միջոցառման նպատակն է խթանել իրադարձային զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը:
03 / Փետրվար / 2020
Էվրիկա դպրոցում նշել են Բարեկենդանը (տեսանյութ). (լուսանկարներ)
Երևանի Էվրիկա դպրոցում նշվել է հայկական ավանդական կենցաղում շատ սպասված ու սիրված տոներից մեկը՝ Բարեկենդանը ։ Տոնի առթիվ դպրոցի աշակերտներն ու մանկավարժները հյուրընկալել են բարեշնորհ Անդրանիկ...
19 / Փետրվար / 2020
Ինչպե՞ս են Թեղենիք գյուղում պատրաստվում Բարեկենդանի տոնին
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք...
05 / Մարտ / 2020
Դասարանցիները ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը
Մարտի 4-ի Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Տիգրան Նալչանջյանի նոր՝ Դասարանցիները ֆիլմի փակ ցուցադրությունը։
Մոտ 1 ժամ 45 րոպե տևողությամբ ֆիլմի սցենարը պատրաստ է դեռևս 2018 թվականից,...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...