Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Ապրիլ / 2020 : 16-34

Հայ դարպասապահը Ֆրանսիայից

Ֆրանսիական FC Kronenbourg ակումբի Մ-15 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս 14-ամյա հայ դարպասապահ Խաչատուր Ունուսյանը:

«Իմ որդին ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում, ֆուտբոլով զբաղվում է 8 տարեկանից: Նա հիանալի տիրապետում է հայերենին և սովորում է Ստրասբուրգի La Doctrine Chrétienne քրիստոնեական դպրոցում»,- նշել է ֆուտբոլիստի մայրը՝ Սոֆիա Ունուսյանը:

«Խաչատուրը ծնվել է 2005 թվականի օգոստոսին, խաղում է դարպասապահի դիրքում: Կարիերան սկսել է ֆրանսիական SC Schiltigheim ակումբի պատանեկան թիմում, որտեղ անցկացրել է մի քանի տարի:

SC Schiltigheim-ի կազմում որդիս դարձել է Մ-13 տարեկանների Ligue d'Alsace-ի չեմպիոն, բազմիցս խաղացել է ֆրանսիական թոփ-ակումբների՝ ՊՍԺ-ի, «Լիոնի» պատանեկան թիմերի դեմ:

Խաչատուրը զուգահեռաբար մարզվում է ProPulse ակադեմիայում: Նա ճանաչվել է Boulogne-sur-Mer մրցաշարի լավագույն դարպասապահ, մասնակցել է Թուրքիայում անցկացված Izmir Cup միջազգային մրցաշարին, որտեղ նրա թիմը մրցել է նաև «Գալաթասարայի» հետ: 

Այս տարի Խաչատուրը տեղափոխվել է FC Kronenbourg, որտեղ հանդես է գալիս Մ-15 տարեկանների պատանեկան թիմում: Շուտով նա կհամալրի Մ-16 տարեկանների թիմը: Նոր ակումբում նա կարող է հետագա առաջընթաց ունենալ իր աշխատասիրության և մարզիչի պրոֆեսիոնալիզմի ու խստության շնորհիվ:

Մինչ այժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից մեզ հետ կապ չեն հաստատել, բայց իմ որդին երազում է հրավեր ստանալ Հայաստանի պատանեկան հավաքականից, իսկ ապագայում՝ ազգային թիմից»,- նշել է Սոֆիա Ունուսյանը:

Սամվել Սուքիասյան

Դիտվել է 10602անգամ
Վերջին լուրեր