31 / Հունվար / 2020 : 09-59

Մեսիի 500-րդ հաղթանակը «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին 500-րդ հաղթանակն է տարել կատալոնական ակումբի կազմում։ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կիկե Սետիենի գլխավորած թիմը 5։0 հաշվով հաղթել էր «Լեգանեսին» եւ դուրս եկել հաջորդ փուլ։ Արգենտինացի հարձակվողը 710-րդ հանդիպումն է անցկացրել «Բարսելոնայում»։ 

Նա դարձել է դուբլի հեղինակ՝ խփելով 499-րդ եւ 500-րդ գոլերը իսպանական մրցաշարերում՝ երկրի առաջնություն, գավաթի եւ սուպերգավաթի խաղարկություններ։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ «Բարսելոնա» - «Լեգանես»՝ 5:0 Անտուան Գրիզման, 4, Կլեման Լանգլե, 27, Լիոնել Մեսի, 59, 89, Արթուր Ռամոս, 77

Դիտվել է 9480անգամ
Վերջին լուրեր