27 / Հունվար / 2020 : 07-41

Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը։ «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության խաղում Մեսին 11 հարված է կատարել մրցակցի դարպասին, սակայն գոլ չի խփել, հաղորդում է OptaJoe-ն։

«Բարսելոնան» «Վալենսիային» պարտվել է 0։2 հաշվով։

2017 թվականին «Բարսելոնա» - «Դեպորտիվո» (4։0) խաղում նույնպես Մեսին 11 հարված էր կատարել դարպասին, սակայն գոլով աչքի չէր ընկել։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 16 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

 
Author's cover photo
Ամսաթիվ 27 / Հունվար / 2020 : 07-41
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 21646անգամ
Վերջին լուրեր