31 / Մարտ / 2020 : 20-28

Հայ չծնվեց, բայց հայ մահացավ էս աղջիկը

Աշխարհի մի ծայրից եկավ, հազար հայուհուց լավ հայուհի դարձավ էս ժպիտ աղջիկը։ Լավ հիշում եմ, հարսանիքին էլ Չարենց արտասանեց, էնպես էր <<Ես իմ անուշ Հայաստանի>> ասում, ասես անուշ Հայաստանի անուշ զավակ էր։ Կարելի՞ էր ավելի հայեցի լինել, իհարկե՝ ոչ։ Արոնյանը ճիշտ էր ընտրել, շախմատ խաղացողը քիչ է սխալվում, շախմատ խաղացողը հեռատես է, շախմատ խաղացողը լավ գիտի, թե ի՞նչ գին ունի թագուհին՝ ամեն տեղ։ Բայց, մի բայց կա, որ ոչ ոք չգիտի, դա ճակատագրի անկանխատեսելի լինելն է։ Արոնյանը դեռ պիտի խաղա, բայց արդեն առանց թագուհի, իսկ շախմատիստը լավ գիտի, թե որքան դժվար է առանց թագուհու, թե կյանքում, թե խաղում, որքան էլ որ թագավորը ուժեղ լինի։ Հայ չծնվեց, բայց հայ մահացավ էս աղջիկը։ Աստված հոգիդ վառ պահի, մեր հայուհի հարսիկ։

Գրել է Նարեկ Բեկթաշյան իր ՖԲ էջում։
Author's cover photo
Ամսաթիվ 31 / Մարտ / 2020 : 20-28
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 30385անգամ
Վերջին լուրեր