11 / Օգոստոս / 2020 : 15-23

«Գիտցի՛ր, հայ ժողովուրդ, որ արժեք ես դու, եւ խոսք ունիս ասելու այս նամարդ աշխարհին». Ավետիս Ահարոնյան

Ավետիս Ահարոնյանը եւ Սեւրի դաշնագիրը ստորագրած ոսկե գրիչը։

Նկար՝ Հ.Յ.Դ. թանգարան, Երեւան

 

Հայկական հարց. նվիրական առաջադրանք՝ հայոց նորանկախ պետականության շահերի պաշտպանությունը ցանկալի հանգրվանի հասցնելու՝ 1918 թվականին բաժին էր հասել Ավետիս Ահարոնյանին։ Առավել ծանր ու հոգեմաշ պարտականություն...

Թուրքերի հետ անարդարացի, անհավասար պայմանագիր ստորագրողը նա էր՝ նա, որ թեկուզեւ այդ դժվարագույն պահերին՝ ուրախություն ու բերկրանք էր ապրելու, տեսնելով, թե ինչպես է քարտեզի վրա գծագրվում հայրենիքի սահմանները՝ շատ փոքրիկ Հայրենիքի. 

«Կյանքիս երջանիկ օրն է այս: Երեսուն տարվա պայքարս, բողոքս, տառապանքս ու հույսերս պսակվեցին փառավոր հաջողությամբ: Թուրքական դաշնագիրն ստորագրվեց, և բոլոր դաշնակից պետությունների համաժողովն այսպիսով հռչակեց Միացյալ, Անկախ, Ազատ Հայաստանը Սևրի սրահում, - Ա. Ահարոնյան»։

Սակայն... 

Կրկին անարդարություն... 

 

... Լոզանի խորհրդաժողովի (1922թ.) իր ելույթում, Հայկական հարցի նկատմամբ իրականացված անարդարությունների հանդեպ իբրև հատուցում, հաշվեհարդար եւ հայ ժողովրդի կամքի արտահայտություն, Ա. Ահարոնյանը հայտարարել է, որ չնայած գործադրված հակահայկականության. 

«… մենք միշտ ճգներ ենք մեր հայրենիքի ազատության, և միացյալ Հայաստանը պիտի լինի մեր իդեալը»:

Ապա, դիմելով համայն հայությանը, նա իր վերջին ելույթին ասել է.

«Ժողովուրդ Հայոց, գիտցի՛ր, սպասման վիճակ է այս: Հավատա, որ պիտի վերադառնաս քո պապերի, արիարանց քաջերի երկիրը: Եկել ենք այստեղ չմնալու համար, եկել ենք վերադառնալու համար… Գիտցի՛ր, հայ ժողովուրդ, որ արժեք ես դու, եւ խոսք ունիս ասելու այս նամարդ աշխարհին»:

Մ. Մ. 

 

Author's cover photo
Ամսաթիվ 11 / Օգոստոս / 2020 : 15-23
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 37708անգամ
Վերջին լուրեր