28 / Հոկտեմբեր / 2021 : 18-36

ABBA-ն հայտարարել է կարիերայի ավարտի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

Լեգենդար շվեդական ABBA դիսկո խումբը 40 տարվա մեջ առաջին ալբոմի թողարկման նախօրեին հայտարարել է իր ստեղծագործական կարիերայի ավարտի մասին։ Խմբի անդամներն ասել են, որ իրենց վերամիավորումը միանգամյա է։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Նշվում է, որ Voyage ալբոմը և դրա շնորհանդեսի կապակցությամբ ցուցադրությունը խմբի վերջին աշխատանքը կլինեն։ ABBA-ի 74-ամյա կոմպոզիտոր Բենի Անդերսոնի խոսքով՝ «դա պետք է տեղի ունենար»։

«Ես երբեք ինքս ինձ չեմ ասել, որ ABBA-ն այլևս չի լինի: Բայց հիմա կարող եմ ձեզ ասել դա»,- ասել է Անդերսոնը:


Voyage իններորդ ստուդիական ալբոմի թողարկումը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 5-ին, իսկ համերգը՝ շնորհանդեսով, որի վրա աշխատում է 850 մարդ, 2022 թվականի մայիսի 27-ին։ Այդ նպատակով՝ Լոնդոնի Եղիսաբեթ թագուհու օլիմպիական այգում հատուկ կկառուցվի 6710 քառակուսի մետր մակերեսով 3000 նստատեղ ունեցող արենա։ Շաբաթական ութ միջոցառում կլինի։



ABBA-ին համաշխարհային ճանաչում բերեց 1974 թվականին Եվրատեսիլում նրանց հաղթանակը՝ «Վաթերլո» հիթով։ Տարիների ընթացքում թիմի կազմն անփոփոխ մնաց։ Կես դար շարունակ խմբի ալբոմները վաճառվեցին 400 միլիոն անգամ։

Երաժշտության ոլորտում ակնառու ծառայության համար ABBA-ն 2010 թվականին ընդունվեց ռոքն-ռոլի փառքի սրահում:



Խմբի առաջին լուծարումը տեղի ունեցավ 1982 թվականին։ Այս տարիների ընթացքում թիմի կազմն անփոփոխ մնաց։ Այն ներառում էր Բեննի Անդերսոնին, Բյորն Ուլվեուսին, Աննի-Ֆրիդ Լինգստադին և Ագնետա Ֆելտսկոգին:
Դիտվել է 6119անգամ
Վերջին լուրեր