30 / Հոկտեմբեր / 2021 : 12-09

«Միխեիլ Սահակաշվիլիի հրամանով մարդկանց խոշտանգել են, բռնաբարել, խլել են բիզնեսները եւ այլն, նա խայտառակ մարդ է»․ Իրակլի Կոբախիձե

«Միխեիլ Սահակաշվիլիի հրամանով մարդկանց խոշտանգել են, բռնաբարել, խլել են բիզնեսները եւ այլն։ Նա խայտառակ մարդ է, դրա համար նա պետք է զղջա, ոչ թե սոված մնա, խայտառակ լինելը նրա իրավունքն է»,- հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Կոբախիձեն նշել է, տեղեկություններ ունի, որ Միխելի Սաակաշվիլին այսօր ծրագրում է իրեն վատ զգալ։

«Ինչ վերաբերում է Սաակաշվիլիին եւ նրա իմիտացված հացադուլին. տեղեկություններ ունենք, որ այսօր՝ ընտրությունների օրը, նա պլանավորում է իրեն վատ զգալ։ Այսինքն՝ սիմուլյացիա կանի, որպեսզի կողմնակիցների մոտ ինչ-որ էմոցիաներ առաջացնի, բայց դա նույնպես դատապարտված է ձախողման։ Ինչպիսի սիմուլյացիա էլ Սաակաշվիլին այսօր անի, դա հաջողություն չի ունենա։ Հացադուլի համար պատասխանատու է հացադուլ հայտարարած անձը, ով ամենածանր ու խայտառակ հանցագործն է, ում հրամանով խոշտանգել, բռնաբարել են, թալանել են բիզնեսները եւ այլն։ Նա խայտառակ մարդ է։ Նա չպետք է հացադուլ անի, այլ պետք է զղջա, բայց նա մարդ է։ Նրա իրավունք է խայտառակ լինել»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ կառավարական գերատեսչությունները ապացույցներ կներկայացնեն, որ Սահակաշվիլին հացադուլ է անում։

«Կսպասենք գերատեսչություններին, նրանք ապացույցներ կներկայացնեն։ Ամբողջ բանտը ծիծաղում է նրա վրա, որ այդ մարդն օրական երեք լիտր լիմոնադ է խմում, ամբողջ բանտը ծիծաղում է դրա վրա։ Գնում է: Օրական երեք լիտր լիմոնադը Սահակաշվիլիի անձնավորած խայտառակության շարունակությունն է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Դիտվել է 13374անգամ
Վերջին լուրեր