30 / Հոկտեմբեր / 2021 : 19-01

Մադոննան վերստեղծել է Մերիլին Մոնրոյի ինքնասպանության տեսարանը և արժանացել քննադատության (լուսանկարներ)

Մադոննան շարունակում է ցնցել հանրությանը․ չցանկանալով բաժանվել համաշխարհային սեքս-խորհրդանիշի կարգավիճակից, փոփ-դիվան կրկին ու կրկին երկրպագուներին ցուցադրում է իր մերկ բարեմասնությունները: Երգչուհու յուրաքանչյուր արարք բուռն քննարկվում է սոցցանցերում։

Բայց այս անգամ արտիստուհին, կարծես, անցել է բոլոր սահմանները։ Նոր ու բուռն քննարկումների առիթ է հանդիսացել նրա նոր ֆոտոշարքը։ Մադոննան նկարահանվել է V Magazine ամսագրի համար՝ մահացած Մերիլին Մոնրոյի կերպարում։

«Ինչ-որ հիվանդագին և սարսափեցնող պատճառով Մադոննան որոշել է վերստեղծել Մերիլին Մոնրոյի մահվան մահիճը»,- նկատել է քննադատներից մեկը:




Լուսանկարները վերստեղծել են արտիստուհու ինքնասպանության տեսարանը․ ճմրթված սպիտակեղեն, դեղահաբերի տուփեր, մորթի, ադամանդներ, թափթփված թանկարժեք պայուսակներ։ Հենց այդ տեսքով են 1962 թվականի օգոստոսին քննիչները սեւ-սպիտակ ժապավենի վրա պատկերել հայտնի շիկահերի ննջասենյակը, որտեղ գտել են նրա անշնչացած մարմինը: Ըստ պաշտոնական վարկածի՝ Մերիլինն ինքնասպան է եղել՝ ընդունելով բարբիտուրատների մեծ չափաբաժին։

Հենց այդ տեսարանն էլ փորձել է վերստեղծել Մադոննան։ 63-ամյա երգչուհին նկարահանվել է գրեթե մերկ․ մերկ մարմնին նա կրում է ցանց զուգագուլպաներ, բարձրակրունկներ եւ ատլասե ձեռնոցներ։


Այն բանից հետո, երբ երգչուհին Instagram-ում կիսվել է ֆոտոշարքի կադրերով, նրան դատապարտել են Մերիլինի մահվան մասին շահարկումների համար: Սոցցանցերում զայրույթի փոթորիկ է բարձրացել. Մադոննայի նկարահանումը, որում նա Մոնրոյի դիակն է պատկերում, գռեհիկ եւ անճաշակ են համարել:
«Կոպիտ եւ անտեղի», «Անպարկեշտ», «Սրտխառնոց է առաջանում։ Սա հիմարություն է», «Տատիկը խելքը լրիվ է թռցրել», «Ինչ-որ մեկդ կանգնեցրեք Մադոննային», - սոցցանցերում գրում են օգտատերերը։



Դիտվել է 56375անգամ
Վերջին լուրեր