01 / Նոյեմբեր / 2021 : 15-44
2020-ի «ՀԱՅԿՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Օգոստոսի 7-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ հայաստանյան ամենասպաված իրադարձություններից մեկը՝ «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը 2021 թվականին տոնում է իր հոբելյանական՝ 20-րդ տարեդարձը։ Ավանդույթի համաձայն «Հայկյան» մրցանակ շնորհվել է գիտության , կրթության, բիզնեսի և մշակույթի ոլորտում համաշխարհային մեծ ձեռքբերումներ ունեցող, միջազգային հաջողակ համագործակցություն հաստատած և անվանի հայ երիտասարդներին, ինչպես նաև պետական կառավարման մարմիններում ազդեցիկ դիրք ունեցող այն գործիչներին, ովքեր ավելի բարենպաստ միջավայր են ստեղծել երիտասարդների զարգացման և առաջխաղացման համար։«Այսպիսին է եղել «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որն ամենասիրված և ամենասպասված իրադարձությունն է մայրքաղաքում։ Սակայն այս տարի որոշեցինք փոփոխություններ անել, որպեսզի ավելի արժևորենք մեր հայրենակիցներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Արցախյան 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր ազգն ունի այնպիսի որդիներ, այնպիսի նվիրյալ հայեր, որ ինչքան էլ մրցանակ պարգևես, միևնույնն է՝ քիչ կլինի։ Այս մարդիկպատերազմի օրերին շատ մեծ ծրագրեր են իրականացրել աշխարհով մեկ՝ մեր հայրենիքին օգնելու համար։ Այս տարվա «Հայկյան» մրցանակաբաշխությունը առանձնահատուկ էր հենց դրանով՝ որոշեցինք մրցանակներ պարգևել բացառապես այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում ունեցան պատերազմի ընթացքում ինչպես մարդասիրական օգնության կազմակերպման, այնպես էլ պատերազմը լուսաբանելու և աշխարհին այդ մասին պատմելու գործում»,-մեզ հետ զրույցում նշեց մրցանակաբաշպության հիմնադիր խորհրդի անդամ Լուսինե Փիրոյանը։ 44-օրյա պատերազմի ընթացքում հայ ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնության, Հայաստանաին և Արցախին անձնվեր աջակցելու և Հայկական Սփյուռքի համախմբման գործում մեծ ավանդ ունենալու համար, ինչպես նաև պատերազմի լուսաբանման հարցերը համակարգելու և միջազգային նախաձեռնություններ իրականացնելու համար այս տարի «Հայկյան» մրցանակին արժանացան աշխարահռչակ հայ բարերարներ, գործարարներ և հանրությանը հայտնի ազդեցիկ գործիչներ տարբեր ոլորտներից։ Մրցանակակիրների թվում է հայազգի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, FUTURE ARMENIAN համահայկական նախաձեռության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, աշխարհում շուրջ 300 մասնաճյուղեր ունեցող FARELL ֆրանսիական ընկերության հիմնադիր, ֆրանսահայ ձեռնարկատեր Գոռ Հարոյանը, COMEDY CLUB PRODUCTION-ի հիմնադիր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգի» ժամանցային հեռուստաալիքների խմբի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը, Լոս Անջելեսում Հորիզոն Հայկական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր, հաղորդավար Վրույր Թադևոսյանը և ուրիշներ։ Ինչպես վստահեցնում են հիմնադիր խմբի անդամները՝ «Հայկյան» մրցանակը ոլորտի ամենաազդեցիկ նախաձեռնություններից է, որին ամեն տարի արժանանում են իրենց ոլորտում առաջատար դիրք ունեցող ազդեցիկ գործիչները։ Այդ մարդիկ կարողացել են մեծ ներդրում ունենալ իրենց ոլորտի զարգացման գործում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ «Աշխարհում ճանաչում ունեցող և մասնագիտական բացառիկ կարողությունների տեր մեր հայրենակիցների աշխատանքին հետևում ենք ամբողջ տարվա ընթացքում։ Թե ովքեր պետք է մրցանակ ստանան՝ որոշում է խորհուրդը՝ հիմնված հատուկ չափորոշիչների վրա։ Խորհրդի կազմում էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող ազդեցիկ հայ գործիչներ են, հետևաբար՝ ամեն ինչ շատ պարզ է և օբյեկտիվ։ Այստեղ ամենակարևորը մարդասիրությունը, աշխարհում համամարդկային մեծ փոփոխություններ բերելն ու երիտասարդների առաջխաղացումը խրախուսելն է, ոգևորելը, և իհարկե՝ գնահատելը»,-նշում է Լուսինե Փիրոյանը։
Հեղինակ՝ Ա.Զ.
Դիտվել է
13254անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...