01 / Նոյեմբեր / 2021 : 15-55

Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ երկու քաղաքացու են բերման ենթարկել

Վրաստանի մաքսային ծառայությունը ՀՀ քաղաքացիների մոտ չհայտարարագրված ոսկյա զարդեր է հայտնաբերել։ Գրում է Sputnik Armenia-ն։

Վրացի սահմանապահները մաքսանենգ ճանապարհով ոսկի ներկրելու փորձ են կանխել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։

Ըստ հաղորդագրության` Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ուղևորների ուղեբեռի զննության ժամանակ մաքսային ծառայության աշխատակիցները չհայտարարագրված ոսկյա զարդեր են հայտնաբերել Հայաստանի երկու քաղաքացու մոտ:

Մաքսանենգ ապրանքի արժեքը կազմել է մոտ 11 745 դոլար, քաշը՝ 322,5 գրամ։

Ուղևորներից մեկին տուգանել են 4,4 հազար դոլարով, իսկ երկրորդի գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:

Դիտվել է 13194անգամ
Վերջին լուրեր