02 / Նոյեմբեր / 2021 : 11-56
Բաց տարածքներում դիմակ դնելուց հրաժարվողները կտուգանվեն 10 հազար դրամով
Կորոնաիրավիճակը Հայաստանում օրեցօր վատթարանում է: Նոյեմբերի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելը նորից պարտադիր է: Դրսում դիմակից հրաժարվողներն ստիպված կլինեն տուգանվել 10.000 դրամով: Առողջապահության նախարարության այս որոշումը որոշ դժգոհությունների առիթ է տվել: Գրում է 1lurer-ը։
Ոստիկանները՝ բաց տարածքում, տեսչական մարմիններն էլ՝ սուպերմարկետներում, հանրային սննդի կետերում են հետևում հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Մասնագետներն արձանագրում են՝ վիճակն այժմ վերահսկելի է հանրային սննդի կետերում, բայց խանութներում քաղաքացիներից շատերը հրաժարվում են դիմակ կրել:
«Նախորդ շաբաթվա դրությամբ՝ 10-ից 5-6 տնտեսվարողի մոտ արձանագրվում էին խախտումներ: Ունենք դրական դինամիկա»,- նշել է ԱԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ Հայկ Մայիլյանը։
ՍԱՏՄ տեսուչները տնտեսվարողի մոտ հակահամաճարակային փաստաթղթերից բացի ստուգում են նաև պատվաստման ու թեստավորման վկայագրերի առկայությունը: Հայկ Մայիլյանն ասում է՝ քիչ չեն դեպքերը, երբ տնտեսվարողը փորձել է աշխատակիցների տվյալները թաքցնել: Այդ դեպքում արձանագրություն է կազմվում, քննարկվում և որոշվում՝ տուգանե՞լ, թե՞ նախազգուշացնել տնտեսվարողին:
«Առաջին անգամվա համար ունենք նախազգուշացում կամ 100-300.000 դրամ տուգանք: Ունենք այսպիսի տվյալ՝ իրականացվել է մոտ 653 ստուգայց, որի արդյունքում կազմվել է 153 արձանագրություն: Մի մասը նախազգուշացվել է, մի մասը՝ տուգանվել»,- ասաց Հայկ Մայիլյանը։
Տեսուչները երկու շաբաթ է հիմնականում երեկոյան են խանութ, սուպերմարկետ, հանրային սննդի կետեր մտնում: Հայկ Մայիլյանն ասում է՝ այդ ժամերին մարդկանց հոսքը մեծ է լինում և իրենց պարտքն է ստուգել, որ սոցիալական հեռավորությունը պահպանվի ու չթույլատրվի՝ առանց դիմակի որևէ հաճախորդի սպասարկել:
Տեսանյութ
Դիտվել է
11392անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020