Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Նոյեմբեր / 2021 : 12-32

«Հնարավո՞ր է խանութից առանց ՀԴՄ դուրս եկող քաղաքացու նկատմամբ վարչարարություն կիրառել»․ Հովիկ Աղազարյանը՝ Բադասյանին

Ազգային ժողովի երկու հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ կարելի՞ է որոշում ընդունել, որ քաղաքացին, եթե առևտրի կենտրոնից, խանութից դուրս է գալիս ու այդ պահին չունի ՀԴՄ, իր նկատմամբ վարչարարություն կիրառվի։

Ռուստամ Բադասյանն էլ ասաց, թե հնարավոր է նման բան, եթե իրենց բյուջեն 100 անգամ ավելի շատ լինի։

«Այսինքն՝ այսպիսի վարչարարություն իրականացնելը ենթադրում է, որ ՊԵԿ-ը մոտ 100 հազար աշխատող պետք է ունենա, որ անի։ Հարց է առաջանում՝ առհասարակ, դա արդյունավե՞տ է, թե՞ չէ», - նշեց ՊԵԿ նախագահը։

«Նույնիսկ դեպք է պատահել, որ ՀԴՄ կտրոն ինձ չեն տրամադրել»,-հայտնեց ՊԵԿ նախագահը և պնդեց, որ ակներև է, որ կա ստվեր և մեծ ծավալի վարչարարական խնդիրներ, սակայն այն չի նշանակում, որ ՀԴՄ կտրոններով գործարքների աճը չի գրանցվում:

Նրա խոսքով, ինչքան էլ առօրյա կյանքում տեսնեն ՀԴՄ կտրոն չտալու երևույթներ, միևնույնն է՝ աճն արձանագրվում է թվերով:

Հովիկ Աղազարյանը չհամաձայնեց ՊԵԿ նախագահի հետ և պնդեց, որ այդ մեխանիզմը կիրառելու դեպքում 20 %-ով կավելանա ՀԴՄ-ներով գործարքների վիճակագրական թվերը:

Դիտվել է 16738անգամ
Վերջին լուրեր