02 / Նոյեմբեր / 2021 : 13-43

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Էրդողանը մի կերպ քայլում ու հազիվ է ոտքի վրա կանգնում

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երեւում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հազիվ է քայլում և դժվարանում է ոտքի վրա կանգնել։

Տեսանյութը սոցցանցերի օգտատերերի մոտ կասկածներ է առաջացրել թուրք նախագահի առողջության հարցում:

Նշենք, որ Էրդողանը նոյեմբերի 1-ին հրաժարվել է մասնակցել Գլազգոյում մեկնարկած կլիմայական փոփոխությունների համաժողովին: Այդ որոշումը, ըստ թուրքական լրատվամիջոցների, կայացվել է այն բանից հետո, երբ ընդունող կողմը հրաժարվել է բավարարել թուրքական պատվիրակության անվտանգության ապահովմանը վերաբերող Անկարայի պահանջները։

Հիշեցնենք, որ ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը վերլուծական հոդված էր հրապարակել, ըստ որի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդ է և չի կարողանալու շարունակել կառավարել երկիրը։

Տեսանյութը՝ ստորև։
Դիտվել է 33314անգամ
Վերջին լուրեր