02 / Նոյեմբեր / 2021 : 19-40

Ադրբեջանական զինուժն Արցախի Կարմիր Շուկա համայնքի ուղղությամբ անկանոն կրակ է բացել. ՊԲ

Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամու բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։

«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,֊ նշել է Ս. Սարումյանը։

Նա հավելել է, որ դեպքի մասին տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Այսօր նաեւ Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի հատվածում են ադրբեջանական կողմից կրակոցներ հնչել:
Դիտվել է 21643անգամ
Վերջին լուրեր