03 / Նոյեմբեր / 2021 : 17-58

Թուրքիայում ամերիկացի զինվորների գլխին պարկեր են հագցրել ու լուսանկարել (լուսանկար)

Թուրքիայի ազգայնական «Թուրքիայի երիտասարդական միության» (TGB)անդամները Ստամբուլում խարիսխ գցած ամերիկյան ռազմանավի զինվորների գլխին պարկեր են հագցրել։

Twiiter–ով TGB–ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե իրենք եւս մեկ անգամ պարկ են հագցնում Թուրքիայի դեմ քաոսային պլաններ մշակող ԱՄՆ–ին։

Հրապարակվել է նաեւ լուսանկար ամերիկացի զինվորականների գլխին պարկեր հագցնելուց։

Նշենք, որ Թուրքիայում ամերիկացի զինվորների գլխին պարկեր հագցնելու միտումը սկսվել է տարիներ առաջ, երբ ամերիկացի զինվորականներ Իրաքում ձերբակալել էին թուրք հատուկջոկատայինների եւ տեղափոխել գլխներին պարկեր հագցրած։
Դիտվել է 48445անգամ
Վերջին լուրեր