Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Նոյեմբեր / 2021 : 15-39

Ռադայի հայազգի պատգամավորը ամբիոնից Զելենսկիին ցույց է տվել միջնամատը (տեսանյութ)

Ուկրաինական ռադայի պատգամավոր Գեո Լերոսը խորհրդարանում ելույթի ժամանակ անպարկեշտ ժեստ է ցույց տվել նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս գործողությունները կգնահատվեն կարգավորող հանձնաժողովի կողմից, գրում է pravda.com.ua-ն։

«Բարև, պարոն նախագահ, տեսնում եմ, որ Ձեր Երմակը նույնպես այստեղ է, ուզում եմ Ձեզ ասել, որ ես չեմ վախենում ճշմարտությունն ասել, Դուք կարող եք իրավապահ մարմիններին լարել իմ դեմ, բայց ես չեմ վախենում ճշմարտությունն ասել... Դուք երկրի գլխավոր դավաճանն եք»,-ասել է Լերոսը:

Դրանից հետո խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը խնդրել է անջատել Լերոսի խոսափողը։ Նա, հեռանալով ամբիոնից, Զելենսկիին ցույց է տվել միջնամատը։

Հայտնի է, որ պատգամավորի հայրական ազգանունը Կյուրեղյան է, սակայն նա կրում է մոր ազգանունը:

Տեսանյութը՝ ստորև։

Դիտվել է 175012անգամ
Վերջին լուրեր