05 / Նոյեմբեր / 2021 : 11-01

Մեկ օրում 50 մահվան դեպք․ Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ

COVID-19. Նոյեմբերի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ,

• 1835 նոր դեպք
• 11 533 թեստավորում
• 1987 առողջացած
• 50 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 316 839 դեպք, որոնցից 276 865 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 069 պացիենտ: Yelaket.am-ըայս մասին տեղեկացավ Առողջապահության նախարարությունից։


Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6582 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1323 է:

Ընդհանուր կատարվել է 2 157 442 թեստավորում:
Դիտվել է 8475անգամ
Վերջին լուրեր