05 / Նոյեմբեր / 2021 : 11-33

Զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի սահմանապահ է զոհվել

Ադրբեջանի Պետական ​​սահմանային ծառայության զինծառայող Թուրալ Ահմեդովը նռնականետից կրակոցների ժամանակ բեկորային վնասվածք է ստացել և մահացել։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը:

Միջադեպը տեղի է ունեցել «Ղազախ» միացյալ սահմանապահ ստորաբաժանման ծառայության տարածքում դաշտային վարժանքների ժամանակ։

Պետական ​​սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը քննչական միջոցառումներ են իրականացնում։
Դիտվել է 3775անգամ
Վերջին լուրեր