Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Նոյեմբեր / 2021 : 12-32

Ռիհաննան կիսաթափանցիկ հանդերձանքով և ներքնազգեստով. երգչուհին ներկայացրել է իր ապրանքանիշի նորույթները (լուսանկարներ)

Երգչուհի Ռիհաննան չորեքշաբթի մասնակցել է իր իսկ ապրանքանիշի նորույթներին նվիրված Savage X Fenty Show հեռուստաշոուին՝ ներկայացնելով ներքնազգեստի տեսականին:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, հեռուստաշոուի նկարահանումներից կադրեր և կարճատև տեսանյութ է հրապարակվել ապրանքանիշի ինստագրամյան էջում, որտեղ ընկերությունը 4,5 մլն հետևորդ ունի:


24 վայրկյան տևողությամբ հոլովակում երգչուհի դիզայները պատկերվել է նոր հավաքածուի մաս կազմող կիսաթափանցիկ հանդերձանքով և ներքնազգեստով:

Հեռուստաշոուն առաջին անգամ եթեր է դուրս եկել սեպտեմբերին: Այն ժամանակ ծրագրին մասնակցել են մոդելներ Իրինա Շեյքը, Վանեսա Հաջենսը և Ջիջի Հադիդը:

Դիտվել է 44064անգամ
Վերջին լուրեր