05 / Նոյեմբեր / 2021 : 12-54

Հայաստանում աղքատության մակարդակն աճել է 7 տոկոսային կետով․ Թադեւոս Ավետիսյան

2020թ․ աղքատության մակարդակի մասին տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանում աղքատության մակարդակն աճել է 7 տոկոսային կետով։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ 2021-ը դեռ չի ավարտվել, սակայն առկա կանխատեսումներն արդեն մտահոգություն են առաջացնում։


«Փաստացի ունենք տեղեկություններ, որ քաղաքացիների իրական եկամուտները կրճատվել են, ծախսերը՝ ավելացել ավելի քան 18 տոկոսով։ Այսինքն, ստացվում է, որ նրանց եկամուտները պետք է ավելանան գրեթե 29 տոկոսով»,-նկատեց Ավետիսյանը։
Դիտվել է 8017անգամ
Վերջին լուրեր