Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Նոյեմբեր / 2021 : 14-20

Մահացել է Ժենյա Ներսիսյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունը հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։

Դերասանուհին 90 տարեկան էր:

Ժենյա Առաքելի Ներսիսյանը ՀԽՍՀ վաստակավոր արտիստ է, խաղացել է շուրջ 150 դեր։


1965 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1995 թվականին Լոնդոնի Գևորգ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ։

1996 թվականին անգլիական բեմում խաղացել է Մարիամի դերը «Դատավճիռ» ներկայացման մեջ անգլերենով և արժանացել մամուլի ու հասարակության բարձր գնահատականին։ 1997-2002 թվականներին Լոնդոնի հայ համայնքում զբաղվել է հասարակական գործունեությամբ։


2006 թվականին վերադարձել է Երևան և հանդես եկել Թ. Ուիլյամսի՝ Վենաբլի «Անսպասելիորեն անցյալ ամռանը», Ա. Հաթավեյի՝ «Սիրո և մենության միջև» ներկայացումներում։

2008 թվականին Թատերական գործիչների միության բեմում հանդես է եկել Տատիկի դերում՝ Օլբիի «Ամերիկյան երազանքում» պիեսում։ 2009 թվականից խաղում է Լյուսի Կուպեր՝ Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» խաղացանկային ներկայացման մեջ։


2012 թվականին Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ում հանդես է եկել «Օսկարը և վարդագույն հագուստով տիկինը» մոնոներկայացմամբ։

Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, Մովսես Խորենացու մեդալով:
Դիտվել է 36996անգամ
Վերջին լուրեր