05 / Նոյեմբեր / 2021 : 14-58
Բրազիլիայի նախագահը Պիզայի թեք աշտարակը «պիցցայից աշտարակ» է անվանել
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն 5G տեխնոլոգիայի գործարկման արարողության ժամանակ շփոթել է Իտալիայի Պիզայի թեք աշտարակի անվանումը՝ այն «պիցցայից աշտարակ» անվանելով։ Նրա խոսքերը փոխանցում է տեղական Estado de Minas պորտալը։
«Ես ճանապարհորդում եմ Բրազիլիայով, ամբողջ աշխարհով մեկ: Վերջերս ես Իտալիայում էի <... այցելեցի պիցցայից աշտարակը»,- ասել է Բրազիլիայի նախագահը։ Բոլսոնարուի խոսքով՝ իրեն մոտեցել է մի երեխա եւ հարցրել՝ արդյոք հիմա այրվում են Ամազոնի անտառները։ Բրազիլիայի նախագահը նրան ասել է, որ «Կալիֆոռնիան ավելի շատ է այրվում, քան Բրազիլիան, բայց ոչ ոք ոչինչ չի ասում»։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, Բոլսոնարուն շփոթել էր ԱՄՆ կլիմայի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քերիի անունը ամերիկացի դերասան Ջիմ Քերիի անվան հետ, նաեւ հայտնում է Estado de Minas-ը։ «Այո, ես խոսել եմ նաեւ Ջիմ Քերիի հետ, սա գաղտնի բան է: Կներեք, ես չեմ կարող ձեզ հետ խոսել, տղաներ»,- լրագրողներին ասել է Բրազիլիայի նախագահը G20-ի գագաթնաժողովի մասնակիցների հետ հանդիպումից հետո, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
Դիտվել է
13107անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
02 / Սեպտեմբեր / 2021
Մահացել է «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը
Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար օդը որքա՞ն խոնավ պետք է լինի. Annual Review of Virology
Օդի 40-60 տոկոս համեմատական խոնավության դեպքում նոր կորոնավիրուսը հիվանդներից առողջներին է փոխանցվում ավելի հազվադեպ: Այս մասին հայտնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց կատարած նոր...
01 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում ևս անձանց տեղաշարժը վերահսկվում է սմարթֆոններով
Մարտի 27-ից Ռուսաստանում գործարկվում է համակարգ, որը նախատեսված է սմարթֆոնների միջոցով այն անձանց տեղաշարժը վերահսկելու համար, ովքեր կարող են կապ ունենալ COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց...
02 / Ապրիլ / 2020
Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում . Ն. Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Չինաստանում հայտնի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կնահանջի ապրիլի...
02 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC
Կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը արդեն 1-3 օր առաջ: Այս մասին նշված է ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Centers for...
02 / Ապրիլ / 2020
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ...
02 / Ապրիլ / 2020
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով աղոթել լրատվամիջոցներում աշխատող այն մարդկանց համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են իրենց ամբողջությամբ մեկուսացված...