Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Նոյեմբեր / 2021 : 15-51

ՀՀ-ում և այլ երկրներում պատվաստումների ու մահերի հարաբերակցությունը՝ աղյուսակով

ՀՀ առողջապահության նախարարության էջում հրապարակվել է աղյուսակ, որում կարմիրով նշված են մահերը, կանաչով՝ պատվաստումները:

«Այս պարզ աղյուսակը հերթական անգամ ապացուցում է, որ այն երկրներում, որտեղ բնակչության մեծ մասն ամբողջությամբ պատվաստված է, COVID-19-ի հետևանքով մահերը տասնյակ անգամներ ավելի քիչ են»,-նշված է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

1 մլն․ բնակչի հաշվով, Հայաստանում քովիդային մահերը տասնյակ անգամներ գերազանցել են այն երկրների մահերի ցուցանիշները, որտեղ բնակչության մեծ մասն ամբողջությամբ պատվաստված է (տվյալները՝ հոկ․ 26 - նոյ․ 1, 2021թ․-ի դրությամբ):

Պատվաստումային գործընթացի մեկնարկից՝ 2021թ․ ապրիլի 13-ից մինչև հոկտեմբերի 24-ը Հայաստանում կատարվել է ավելի քան 677,000 պատվաստում, որից երկրորդ դեղաչափ ստացել է պատվաստվածների ընդամենը 7%-ը։

Համավարակի դեմ պայքարում պատվաստումների դերի ու արդյունավետության մասին Հայաստանում իրազեկման արշավներ սկսվել են նախքան պատվաստումային գործընթացի մեկնարկը:

Հղումը` https://bit.ly/3BZo7Ff
Դիտվել է 30412անգամ
Վերջին լուրեր