05 / Նոյեմբեր / 2021 : 15-56
Խնդրանքով դիմում եմ զանգվածային լրատվական միջոցների բոլոր ղեկավարներին․ Արմեն Մուրադյան
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյաննֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խնդրանքով դիմում եմ զանգվածային լրատվական միջոցների բոլոր ղեկավարներին․
Հարգելի և սիրելի լրագրողներ, առնվազն 7 ամիս Հայաստանում սկսվել է պատվաստման գործընթացը, և մենք՝ բուժաշխատողներս, ցավոք, դեռ կարողացել ենք հասարակության 12%-ին բացատրել, որ ներկա պահին չունենք այլընտրանք՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը։
Ես գիտեմ, որ հասարակության վստահության կարևորագույն ու հզոր զենքերից մեկն այսօր ձեր ձեռքերում է, ուստի խնդրում եմ, եկեք մեր՝ բուժաշխատողների զենքերի հավաքածուում, ավելացնենք նաև ձեր զենքերը, որպեսզի կարողանանք կանխենք այս կորոնավիրուսային աղետը, որը մոլեգնում է աշխարհում ու ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում բնակվող 6582 մարդու կյանք է խլել․․․
12 %-ի արդյունքն ինձ ապացուցեց, որ ձեր ունեցած զենքերի բացակայությունը կամ սխալ կիրառումը մեր՝ բժիշկներիս, զենքերի հավաքածուում, ամեն վայրկյան միայն բարդացնում է մեր պայքարն նենգ հիվանդության դեմ այս պատերազմում։
Գաղտնիք չէ, որ այսօր հասարակությանը մատուցելու ամենամեծ լծակները պատկանում է 4-րդ իշխանությանը։ Սոցիալական դաշտի ազատությունը յուրաքանչյուրին հասու է դարձել ու բոլորի առջև բացվել է անվերահսկելի հնարավորություն` աշխատելու բաց տվյալների հետ, հանրայնացնելու տվյալներ, որոնք կարիք ունեն ուսումնասիրության, մշակման, համադրման, վերլուծության և նոր միայն հանրայնացման:
Պատրաստ եմ, բժշկական համալսարանի գիտական ողջ ներուժը տրամադրել, որպեսզի ՄԻԱՍԻՆ կարողանանք հասարակությանը մատուցել միայն հավաստի և փաստերի վրա հիմնված բժշկագիտական տեղեկատվություն։
Հավատացեք մեզ՝ բժիշկներիս, այս կորոնամիֆային տեղեկատվական հոսքերի շրջանում, ձեր՝ լրագրողների, գրագետ աշխատանքն օդ ու ջրի պես անհրաժեշտ է։
Սպիտակ բանակն այսօր պատվով կատարում է իր աշխատանքը: Առաջարկում և խնդրում եմ միացեք Սպիտակ բանակին և այս կորոնամիֆային տեղեկատվական տարափի մեջից միասին դուրս կբերենք միայն գիտական նյութեր և կմատուցենք ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ:
Արդյունքում, կկանխենք կորոնաաղետը, կփրկենք Մարդկանց և կայուն ֆունդամենտ կստեղծենք՝ առողջ սերունդ ունենալու համար։
Հ․Գ․ Երկուշաբթի օրվանից՝ ԵՊԲՀ-ում, ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ ԶԼՄ-ներին մասնագիտական տեղեկատվություն տրամադրելու նպատակով։
Աշխատանքային խումբն ունի հստակ սկզբունք՝ աշխատելու է օբյեկտիվ, արագ, փաստական ու կառուցողական։
Երկուշաբթի կներկայացնենք մասնագետներին և նրանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն 7 օր՝ 24 ժամ»։
Դիտվել է
26939անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ․ Արսեն Թորոսյան
Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Այս մասին հայտնում է...
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
04 / Ապրիլ / 2020
Սխտորը՝ որպես դեղամիջոց. Սխտորի օգտակար հատկությունները
Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է իր բուժական և կանխարգելիչ նշանակությամբ:
Պատահական չէ, որ որոշ ազգեր այն համարում են սուրբ ուտելիք։ Միջին դարերում Գերմանիայում, Ռուսաստանում,...
31 / Մարտ / 2020
Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել ԲԿ–ի մամուլի...
31 / Մարտ / 2020
Կորոնավիրուսի վերաբերյալ մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ :
30 / Մարտ / 2020
Ինքնամեկուսացման խորհուրդներ . Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեսաուղեցույց է պատրաստել, որը վերնագրված է Ինքնամեկուսացման խորհուրդներ :
Նշվում է, որ տնային մեկուսացման պայմանները խախտողները կենթարկվեն...
30 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին ինֆորմացիան տեխնիկական խնդիրների պատճառով չի...
Առողջապահության նախարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով...
30 / Մարտ / 2020
Անմիջապես հանեք ողջ հագուստը և լցրեք պարկի մեջ. Ինչ պետք է անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ռիսկի խմբի անձանց հետ համակեցության կանոնները.
Տուն վերադառնալուց հետո աշխատեք ոչնչի ձեռք չտալ
Հանեք կոշիկները
Ախտահանեք ձեր տնային կենդանու թաթերը,...