06 / Նոյեմբեր / 2021 : 10-02

«Տաշիր պիցցա»-ի սննդից թունավորված ու հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 57-ի

«Տաշիր պիցցա»-ի սննդից թունավորված ու հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 57-ի: Այս մասին Yelaket.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության հաղորդագրությունից:

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»:
Նախարարը զրուցել է «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև բուժանձնակազմի հետ, ծանոթացել բուժման ընթացքին:


Նախարարը շրջել է նաև կենտրոնի մանկական բաժանմունքում:

Բոլոր պացիենտներին մաղթել առողջություն և շուտափույթ ապաքինում:

Հավելենք, որ թունավորման ախտանշաններով նոյեմբերի 5-ի՝ ժամը 21:30-ի դրությամբ հոսպիտալացվել է 57 քաղաքացի, որից 49-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 4-ը՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, 2-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում»,- հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Դիտվել է 14265անգամ
Վերջին լուրեր