06 / Նոյեմբեր / 2021 : 13-07

Սաակաշվիլուն սատարող ցույցերի կազմակերպիչները պատրաստվում են ուժով զավթել Վրաստանի իշխանությունը

Սաակաշվիլուն սատարող ցույցերի կազմակերպիչները պատրաստվում են ուժով զավթել Վրաստանի իշխանությունը, գրում է Sputnik Грузия-ն։

Վրաստանում, ի աջակցություն նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու բողոքի ակցիաների կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունների շենքերը: Այս մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Բաչա Մգելաձեն:


«Նոյեմբերի 6-ից տարբեր քաղաքական խմբեր թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ մտադրվել են պերմանենտ ակցիաների իրականացնել, որոնց կմասնակցեն մարզերից եկող կողմնակիցները: Բացի այդ, բողոքի ակցիա է նախատեսվում նաև Թբիլիսիում: Օպերատիվ տվյալներով՝ ակցիաների կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունները: Նշված գործողությունները, որոնց նպատակը բռնի իշխանափոխությունն է, ծրագրվում են բանտում գտնվող Միխեյիլ Սաակաշվիլու կողմից»,- ասել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Բաչա Մգելաձեն:
Դիտվել է 6184անգամ
Վերջին լուրեր