Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Նոյեմբեր / 2021 : 13-46

Խոշոր երկրաշարժ Թուրքիայում. կան կորուստներ (լուսանկարներ)


Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Քոնիա նահանգի Մերամ շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber․am-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 8-ին` տեղական ժամանակով 20։43-ին։


Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 10.61 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Քոնիային հարակից շրջաններում։

Ցնցումները բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ են դարձել․ վերջիններս տագնապահար փողոց են դուրս եկել։


Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային կորուստներ չկան, սակայն շուրջ 5 տուն է փլուզվել, որոշ տներում էլ ճաքեր են առաջացել։

Այս երկրաշարժին հաջորդող մեկ ժամվա ընթացքում շուրջ 9-ը հետցնցում է գրանցվել։
Դիտվել է 17369անգամ
Վերջին լուրեր