Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Ապրիլ / 2020 : 22-50

Հայկական պարեր. Յարխուշտա, Լորկե, Մըշո խըռ, Բերդ պար, Ծաղկաձորի 

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան 

հայկական ազգային պարերը արտացոլում են հայ ժողովրդի մտածողությունը, ներաշխարհը, կյանքի եւ բնության հանդեպ ունեցած վերաբերմունքը։ Դարերի ընթացքում պահպանվել է միայն իրեն՝ հայկականին հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները: Հայ մշակույթի սիրտն ու հոգին են հայկական պարերը իրենց բազմազանությամբ ու գեղեցկությամբ՝ առնական ու հեզասահ։

Ստորեւ կներկայացնենք 5 հայկական պարի տեսակ՝ Բերդ պար, Ծաղկաձորի, Լորկե, Մըշո խըռ, Յարխուշտա։


ԲԵՐԴ ՊԱՐ

Ճակատամարտի ընթացքում տղամարդիկ այն պարել են որպես հաղթանակ խորհրդանշող պար։ Հիմնական իմաստը բերդ կառուցելն է՝ կանգնելով ուս ուսի, երկու՝ իրար վրա կանգնած շարքով։ Հին հայկական են արմատները՝ Վասպուրական քաղաքից, կապված է նաեւ հայ ազգային «Գմբեթախաղ»ի հետ։ Պարում են միմիայն հայկական, ավանդական տարազներ հագած։

ԾԱՂԿԱՁՈՐԻ

Վասպուրկանի Ծաղկաձորի. ուխտատեղիներում, ուխտագնացությունների ժամանակ են հիմնականում պարել այս պարը։ Պարարվեստի այն տեսակներից է, որ բոլոր տոների և տոնակատարությունների ժամանակ կարող են պարել. չի պատկանում որևէ ծեսի կամ ազգային տոնի։ Անվան ծագումը կապված է Վասպուրականում գտնվող մատուռներով ու սրբատեղիներով համանուն մի տեղանքի հետ։ Ծաղկաձորի պարը ունի բնության, պտղաբերության, բուսական ու կենդանական աշխարհի փոփոխությունների, աճի, հաջողության խորհուրդը՝ բարձր թռիչքներ, ձախ և աջ կտրուկ շրջադարձներ։ Սովորականից ավելի բարձր՝ դեպի աջ գնացող թռիչքներով են ավարտվում պարաքայլերը։ Ձախ գնացող պարաքայլով պետք չէ վերջանա. խորհրդանշում է ողբերգություն եւ բնության ամլացում:

 

ԼՈՐԿե

Լոր թռչունի անվան հետ կապված այս երգ-պարը պատկանում է հին հայկական ծիսական պարերին։
Ոտք զարնել. ոտների հարվածներով է հատուկ այս պարատեսակը, որ գրեթե միանման են բոլոր տարբերակներում: Պարը սկսվում է կողք կողքի կանգնած եւ ձեռքերը ճկույթներով իրար բռնած։ Տեղում չորս բարձրացնող զսպանակներ են անում, ապա թեքվում են աջ՝ կատարելով մեկ ծնկածալ եւ նույնը՝ դեպի ձախ։
Թալինի շրջանում հարսը հայրական տնից դուրս գալու ժամանակ են պարել Լորկե պարը, իսկ Վարդավառի տոնի ծաղկահավաքին տղաներին չէր թույլատրվում պարել՝ պարում էին միայն աղջիկները։

ՄԸՇՈ ԽԸՌ

Շրջանի անունը կրող այս պարի մեղեդիները նման են Քոչարու մեղեդիներին։ «Խըռ» նշանակում է կարմիր նշաններով մոխրագույն ձի եւ պարի թռիչքները ձիու ցատկումի ոստնումի են նման։ Պարատեսակի հիմնական շարժումների հաշիվը Քոչարիի պես ութն է՝ երկու գնալ, երկու դառնալ կառուցվածքով։ Քոչարիից տարբերվում է այլ տեսակի թռիչքներով եւ ունի իր հատուկ հիմքը։

ՅԱՐԽՈՒՇՏԱ 

Հայկական ռազմապար. շատ քիչ փոփոխությունների ենթարկված ավանդական պարերից է։ Զույգ պետք է լինի պարողների թիվը, եւ պատկանում է ծափ պարերի տեսակին։ Երկու խմբի են բաժանվում, ապա մեկը հարձակվում է, իսկ մյուսը՝ դիմադրում։ Իրար դեմ հանդիման՝ գլխից վեր են բարձրացնում ձեռքերը եւ զարկում իրար ափերով. խորհրդանշում է զենքերի իրար հարվածելը։ Ծափերը դառնում են կտրուկ, երբ շարժումների ընթացքը արագանում է։

 

Author's cover photo
Ամսաթիվ 29 / Ապրիլ / 2020 : 22-50
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 173986անգամ
Վերջին լուրեր