Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Նոյեմբեր / 2021 : 15-04

Բաքուն սպառնացել է ՀՀ պաշտպանության նախարարին

Բաքուն սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հասցեին։ Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել է Կարապետյանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի մասին։


Այդ հաղորդագրությունը նյարդային արձագանք է առաջացրել Բաքվում՝ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հիստերիայի։ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ Կարապետյանի այցը որակվում է որպես «անօրինական» եւ «սադրիչ», իսկ այցի նպատակն է «ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ ստվեր գցել ռուս խաղաղապահների գործունեության վրա»։


«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զգուշացնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ադրբեջանական տարածքներ նման անօրինական այցերի կրկնման դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ՝ ագրեսիվ անջատողականությունը եւ սադրանքները կանխելու համար»,-սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Դիտվել է 102128անգամ
Վերջին լուրեր