11 / Նոյեմբեր / 2021 : 16-06

Վրաստանում հրապարակել են Սաակաշվիլիին՝ բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերը

Վրաստանում հրապարակել են երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին՝ բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերը։ Նշվում է, որ այն հրապարակվել է՝ ելնելով «հանրային մեծ հետաքրքրությունից», հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Ծառայությունը նշում է, որ հիվանդասենյակ տեղափոխելիս եւ ստուգելիս Սաակաշվիլին «ֆիզիկական բռնություն է գործադրել անձնակազմի նկատմամբ եւ վնասել բժշկական սարքավորումները», ինչի կապակցությամբ Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը հետաքննություն է անցկացնում։ Նրան տեղափոխել են բանտային հիվանդանոց նոյեմբերի 8-ին։


Ինքը՝ Սաակաշվիլին, ասել է, որ իրեն վստահեցրել են, որ իրեն քաղաքացիական կլինիկա են տեղափոխել Ռուսթավիի թիվ 12 բանտից, որտեղ նա գտնվում էր հոկտեմբերի 1-ից։ Նրա խոսքով՝ երբ հասկացել է, որ իրեն տեղափոխել են թիվ 18 բանտում գտնվող հիվանդանոց, հրաժարվել է իջնել մեքենայից, ինչից հետո իրեն «գցել են գետնին, քաշքշել մազերից եւ երկու անգամ հարվածել պարանոցին»։

Տեսանյութը ստորև։
Դիտվել է 45530անգամ
Վերջին լուրեր