12 / Նոյեմբեր / 2021 : 12-30

Եվս երկու վիրավոր զինվոր իր բիզնեսը կունենա

Զինվորի տան և Ազնավուր հիմնադրամի գործակցության արդյունքում ևս երկու վիրավոր զինվոր իր բիզնեսը կունենա: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Տրամադրված՝ վերջին երկու դրամաշնորհներով զինվորներից մեկը կբացի փայտամշակման և հուշանվերների արվեստանոց, մյուսը՝ դեկորատիվ աքսեսուարների պատրաստման արհեստանոց:

Հիշեցնենք. վիրավոր զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն ուղղված ծրագրով արդեն իրականություն է դարձել պատերազմի ժամանակ վիրավորում և հաշմանդամություն ստացած 21 երիտասարդի բիզնես գաղափար: Վերջին երկու դրամաշնորհների տրամադրումից հետո գաղափարից բիզնեսի վերածվածների թիվը կհասնի 23-ի:
Դիտվել է 12330անգամ
Վերջին լուրեր