13 / Նոյեմբեր / 2021 : 10-16

Շուշիի մոտ գնդակահարված հայ երիտասարդի եղբայրը նռնակ է նետում թշնամու հենակետի վրա (տեսանյութ)

Շուշիի մոտ գնդակահարված հայ երիտասարդի եղբայրը նռնակ է նետում թշնամու հենակետի վրա:

Այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Ըստ Times.am-ի տեղեկությունների, նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։

Նշենք, որ ԱՀ ներքին գործերի նախարարությունը այսօր հաղորդագրություն էր տարածել, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ էր։ Իսկ ավելի ուշ մեկ այլ հաղորդագրություն ներքին գործերի նախարարությունը տարածեց, որով տեղեկացնում էր, որ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը բաց է և հսկում են ռուս խաղաղապահները։

Տեսանյութը՝ ստորև։
Դիտվել է 1881882անգամ
Վերջին լուրեր