15 / Նոյեմբեր / 2021 : 15-14

«Տաշիր պիցցա»-ն վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ 5 մասնաճյուղի

Հանրային սննդի «Տաշիր» ցանցի 5 մասնաճյուղում ստուգումները շարունակվում են,Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՍԱՏՄ-ից։
Նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդության բռնկման արդյունքում՝ «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել էր իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը:

Ընկերության մասնաճյուղերում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ, իսկ առկա սննդամթերքի բոլոր խմբաքանակները ոչնչացվել են:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումներից հետո Հանրային սննդի «Տաշիր» ցանցը վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ 5՝ Հյուսիսիային և Գայի պողոտաներում, Խանջյան և Արշակունյաց (Փեթակի մոտ) փողոցների վրա և Տաշիր առևտրի կետում գործող մասնաճյուղերի:
Նշված կետերում ստուգման գործընթացը շարունակվում է:

Դիտվել է 17642անգամ
Վերջին լուրեր