Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Նոյեմբեր / 2021 : 16-07

«Էմուլ ջան, քո տանն ապրած ամեն օրվա համար շնորհակալ եմ»․ Նազենին՝ ԱՄՆ-ում Էմմիի տանն ապրելու մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը երգչուհի Էմմիի ավագ որդու՝ Դանիելի, հետ լուսանկար է հրապարակել, որը դարձել է 6 տարեկան:

Հրապարակված լուսանկարին կից նա գրել է.

«Իմ ամենասիրուն հիշողություններից՝ ԱՄՆ-ում եղած ժամանակ, Էմմիիս տան առավոտներն էին, երբ Դանին ու Մարտինը գալիս ու արթնացնում էին՝ ինձ կառուսելի տեղ դնելով ու իրենց կչկչոցով լցնում էին սենյակը, տունը, կյանքս:

Էմուլս, երազանքների մամա։ Իմ կյանքում միակը, ով ինձնից արագ էր լվանում խմած սուրճի բաժակը, հինգ րոպեում սարքում ճաշն ու տունն էնքան արագ կարգի բերում, որ ես չէի հասցնում տեսնել դա:



Էմուլիս անքուն գիշերներները, երբ երեխաները հիվանդանում էին, ու առավոտները միևնույն է ժպիտով, խաղաղ ու պայծառ անցնում էր գործի: Դանիելն ու Մարտինը երբեք «հա» ու «չէ» չեն անում, միայն «այո» և «ոչ», «կարելի՞ է», «շնորհակալություն», «խնդրեմ», «բարի գիշեր»․.. մի խոսքով, նրանց մեղրածոր ու մաքուր հայերենից մարդու սիրտ է փառավորվում: Հայի որակն ու խորությունն է նրանց գենում:

Դանի, ծնունդդ շնորհավոր, ի՜մ տղա։ Արիստոկրատ, խելացի ու հավասարակշիռ մեր արքայազն՝ Դոդոյի աչքերով ու բարի սրտով:

Էմուլ ջան, քո տանն ապրած ամեն օրվա համար շնորհակալ եմ, որ նման որդիներ ես մեծացնում, որ նման ընտանիք ես կերտել, որ էդքան մեծ սիրտ ունես. Դոդոյի ու Նադյայի արժանի դուստր:


Դանիկս ձեր սերն ունի … Ու անսահման սիրտ) Ծնունդը շնորհավոր մեր տղուկի»:
Դիտվել է 57733անգամ
Վերջին լուրեր