16 / Նոյեմբեր / 2021 : 13-24

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը բոլոր ամերիկացիներին հորդորել Է լքել Եթովպիան

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Եթովպիայում գտնվող բոլոր ամերիկացիներին նախազգուշացրել Է անհապաղ երկիրը լքելու անհրաժեշտության մասին, որպեսզի իրենց չենթարկեն ծուղակում հայտնվելու ռիսկի, եթե քաղաքացիական պատերազմը տարածվի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Այդ մասին հաղորդել Է Axion պորտելը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսին:

Նրա խոսքով՝ եթե մարտական գործողությունները հասնեն Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբա, ապա ամերիկյան անձնագրերի տերերը չարժե, որ տարհանման սպասեն, ինչը նման կլինի Քաբուլից մարդկանց դուրսբերմանը: Փրայսը նշել Է, որ զորքերի դուրսբերումն Աֆղանստանից պայմանավորված Էր «բացառիկ եւ արտակարգ իրադրությամբ»: «Այժմ Ադիս Աբեբայում հանգիստ Է, եւ հանգիստ Է այն ժամանակվանից, երբ հակամարտությունը (Եթովպիայում) սկսել Է տարածվել»,-ասել Է Փրայսը:

Նրա խոսքով՝ ամեն օր Եթովպիայից ավիաչվերթներ են լինում, եւ ամերիկացիները, որոնք ավիատոմսեր ձեռք բերելու միջոցներ չունեն, կարող են օգնության համար դիմել Ադիս Աբեբայում ԱՄՆ-ի դեսպանատանը: Եթովպիայի մայրաքաղաքում ապրում են ամերիկյան անձնագրեր ունեցող զգալի քանակությամբ մարդիկ, որոնց մեծամասնությունը երկքաղաքացիություն ունի, նշվում Է հաղորդագրության մեջ:

Եթովպիայի կառավարությունն ավելի վաղ երկրի տարածքում արտակարգ դրություն Էր հայտարարել Տիգրայի տարածաշրջանում ստեղծված իրադրության պատճառով: Մասնավորապես Ադիս Աբեբայի իշխանությունները քաղաքաբնակներին հայտարարել են՝ գրանցել իրենց տնօրինության ներքո գտնվող զենքը եւ պատրաստ լինել մայրաքաղաքի պաշտպանությանը:

Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատը (ՏԱԺՃ), որը Եթովպիայում կառավարող դիրքեր ուներ 1991-ից մինչեւ 2018 թվականներին, ընդդիմություն Է դարձել ներկայիս վարչապետի իշխանության գալուց հետո: ՏԱԺՃ-ն դաշնային իշխանություններից պահանջել Է չմիջամտել տարածաշրջանի գործերին եւ 2020 թվականի սեպտեմբերին ընտրություններ Է անցկացրել իշխանության տեղական մարմիններում:

Եթովպիայի կառավարությունը դրանք հայտարարել Է անօրինական: 2020 թվականի նոյեմբերից տարածաշրջանում հակամարտություն Է բորբոքվել: ՏԱԺՃ-ի բազմաթիվ անդամներ այնուհետեւ միացել են նոր ռազմական կառույցին՝ «Տիգրայի պաշտպանության ուժերին»: Երկրում ստեղծված իրադրության ֆոնին ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան եւ մի քանի այլ երկրներ մեծ կարեւորության չունեցող գործառույթներ կատարող իրենց դիվանագետներին ու նրանից ընտանիքի անդամներին հրահանգել են հեռանալ Եթովպիայից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Դիտվել է 9344անգամ
Վերջին լուրեր