17 / Նոյեմբեր / 2021 : 09-37

Ադրբեջանի կողմից հայկական հողի վրա բռնության էսկալացիան անընդունելի է. Ֆրենկ Փալոն

Ադրբեջանի կողմից հայկական հողի վրա բռնության էսկալացիան անընդունելի է: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

«Հայաստանի դեմ մահացու բռնության աճը միայն կշարունակվի, քանի դեռ ԵԱՀԿ-ն, Պետդեպարտամենտը և միջազգային հանրությունը անհապաղ և վճռական դիվանագիտական ​​գործողություններ չեն ձեռնարկում»,- գրել է Փալոնը:
Դիտվել է 6177անգամ
Վերջին լուրեր