30 / Ապրիլ / 2020 : 13-24

Ոնց որ գնանք, ֆինանսավորենք «Զապորոժեցները». բանավեճ Ավինյանի ու Փաշինյանի միջև

 Տնկարանային տնտեսությունները պետք է զարգացնենք, բայց կա տնկիների որակի հարցը. Ցավոք, այսօր կան բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները տնկի են առնում, 4-5 տարի հետո պարզվում է, որ այդ տնկին չունի անհրաժեշտ որակը: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կստացվի, որ գյուղատնտեսությունը դառնում է անարդյունավետ, որովհետև մարդը 4-5 տարի ժամանակ, փող կորցրեց արդյունքում պարզվեց տնկին այն որակը չունի, որ այդ բերքը տա: Դրա համար նախ կստեղծենք տնկիների որակի սերտիֆիկացման համակարգ և երբ համոզվենք, որ մեխանիզմները կա, ծրագիրը կգործարկենք»,-ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարց ուղղեց, թե արդյոք խոսքը նոր ավանդական այգիների ֆինանսավորման մասին է, ինչին վարչապետը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ խոսքը ծիրանի, դեղձի և թզի մասին է. «Փորձը ցույց է տալիս ծիրանի, դեղձի և թզի դեպքում ինտենսիվ այգիների բերքը շուկայում մրցունակ չէ, չի կարողանում փոխարինել ավանդական ծիրանի այգիներին»:

Տիգրան Ավինյանը համաձայն չէր, նա նշեց, թե ինչու ֆինանսավորել ավանդական այգիները, որը բերք է տալու 4 տարի հետո, երբ ինտենսիվ այգիների բերքը կարող է լինել երկու տարի հետո, նաև ավելի խիտ են տնկվում ծառերը» «Այսինքն մենք ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց գնանք սկսենք ֆինանսավորել հին «Զապորոժեցները»:

Փաշինյանը նշեց, որ Եվրոպայում և Հայաստանում աճեցրած ծիրանների միջև որակական կիլոմետրերի տարբերություն կա:

Դիտվել է 37219անգամ
Վերջին լուրեր