30 / Ապրիլ / 2020 : 14-41

 

Մահացել է Բոլիվուդի աստղ Ռիշի Կապուրը՝ հնդկական կինոյի աստղ Ռաջ Կապուրի որդին

Մումբայում 67 տարեկան հասակում մահացել է հնդիկ դերասան Ռիշի Կապուրը, հայտնել է NDTV հեռուստաընկերությունը։

Նրա դերասանական ճակատագիրը կանխորոշված էր ծննդյան պահից. նա հայտնի դերասան եւ ռեժիսոր Ռաջ Կապուրի միջնեկ որդին է։ Ռիշիին անվանում էին կինեմատոգրաֆիական այդ ընտանիքի ավագ սերնդի վերջին ներկայացուցիչը։

Դերասանը հայտնիություն է ձեռք բերել «Բոբի» ֆիլմի շնորհիվ։

Դիտվել է 106964անգամ
Վերջին լուրեր