26 / Նոյեմբեր / 2021 : 14-07

Ադրբեջանում զինծառայողներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Ադրբեջանում զինծառայողներին կարգելվի օգտվել սոցցանցերից՝ համաձայն «Զինծառայողների կարգավիճակի մասին» նոր օրինագծի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ երեւույթին, արգելքը պայմանավորված է նրանով, որ ադրբեջանցի զինծառայողները սոցցանցերում հրապարակել են հսկայական քանակությամբ նյութեր, որոնք հիմք են հանդիսացել Արցախի եւ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում կատարված հանցագործությունների փաստերի վերաբերյալ քրեական գործերի համար։

Օրինագիծը նախատեսում է նաեւ քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, կրոնական կազմակերպություններին եւ արհմիություններին անդամակցելու, հավաքներին, ցույցերին, փողոցային երթերին եւ պիկետներին մասնակցելու, ինչպես նաեւ գործարար գործունեություն, քաղաքական եւ կրոնական քարոզչություն իրականացնելու, հրամանատարների հրամանները քննադատելու եւ քննարկելու, առանց հրամանատարների թույլտվության ԶԼՄ-ներին հարցազրույց տալու արգելք։
Դիտվել է 9221անգամ
Վերջին լուրեր