27 / Նոյեմբեր / 2021 : 10-25

«Блинчик»-ի այսպիսի բաղադրատոմս դուք դեռ չեք փորձել․ ուտելուց հետո այլևս երբեք նախկինի նման չեք պատրաստի

Շուտով արդեն Ամանոր է։ Դե իսկ ինչ ամանոր՝ առանց համեղ նրբաբլիթների։

Ներկայացնում ենք նրբաբլիթի պատրաստման հետաքրքիր, բայց փորձված եղանակ: Այսպիսի նրբաբլիթները ստացվում են չափազանց համեղ, փափուկ, չփշրվող:






Անհրաժեշտ բաղադրիչներ.

մածուն կամ կեֆիր՝ 1 բաժակ
ջուր՝ 1 բաժակ
ալյուր՝ 1 բաժակ
ձու՝ 2 հատ
ձեթ՝ 2 ճ.գ.
շաքարավազ՝ 1 ճ.գ.
աղ՝ 0,5 թ.գ.
սոդա՝ 2 գ

Պատրաստման եղանակ.

Հարել ձուն, շաքարավաը, աղը՝ մինչ փրփուր կառաջանա:

Ջուրը դնել կրակին ու հասցնել եռման աստիճանի: Ձվային խառնուրդի մեջ զգուշությամբ լցնել եռման ջուրը ու ընթացքում անդադար խառնել:

Ավելացնել մածունը և շարունակել խառնել:

Լցնել մաղած ալյուրն ու սոդան,ձեթը, լավ խառնել, որպեսզի գնդիկներ չմնան:

Տապակը լավ տաքացնել, շատ քիչ կարագ քսել: Փոքր բաժակով կամ շերեփով լցնել խմորը՝ բաժին-բաժին, և բլիթները տապակել երկու կողմից:
Դիտվել է 49743անգամ
Վերջին լուրեր