30 / Նոյեմբեր / 2021 : 14-44

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել, նրանց թվում բարձրաստիճան սպաներ են

Ադրբեջանում այսօր կործանված ռազմական ուղղաթիռում եղել է 18 մարդ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 14 մարդ մահացել է, չորսի վիճակը ծանր է։

Նշվում է նաև, որ վիրավորների և մահացածների թվում կան բարձրաստիճան սպաներ։

Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ երեքշաբթի օրը «Գարահեյբատ» զորավարժարանում ուսումնական թռիչքներ կատարելիս Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռ է կործանվել։

Դիտվել է 12730անգամ
Վերջին լուրեր