30 / Նոյեմբեր / 2021 : 15-38

Հայտնի է Ադրբեջանում կործանված ուղղաթիռի զոհերի անունները. բոլորը զինվորականներ են, սպաներ

Ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների ցուցակը։

Հիշեցնենք, ուղղաթիռում, ըստ հրապարակված նախնական տեղեկությունների, 18 մարդ է եղել, նրանցից 14-ը զոհվել են, ևս 4 զինվորականի վիճակը գնահատվում է ծանր: Բոլոր զոհերը ևս սպաներ են, ընդ որում՝ նրանցից շատերը՝ բարձրաստիճան զինվորականներ:


Այսպես, համաձայն հրապարակված տեղեկատվության, զոհվել են.

1․ Գնդապետ Ֆիզուլի Ջավադով
2․ Փոխգնդապետ Էմիլ Նազիրով
3․ Կապիտան Ջավիդ Բայրամլի
4․ Մայոր Էլմիր Հասանով
5․ Մայոր Էմիլ Մաիլով
6․ Մայոր Էլբրուս Ախմեդով
7․ Մայոր Մուրադ Մամեդով
8․ Կապիտան Խայամ Ալիեւ
9․ Ավագ լեյտենանտ Աբդուլլա Սուլեյմանով
10․Մայոր Էմիլ Ալիև
11․Լեյտենանտ Դերյա Մեջլունով
12․Կապիտան Ջեյհուն Ախմեդխանով
13․Ավագ լեյտենանտ Ֆարիդ Նագիև
14․Մահացածի անվան վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է

Եվս 4 հոգու վիճակը ծանր է, նրանց զինվորական աստիճանի և անվան մասին տեղեկություններ առայժմ չկան:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ երեքշաբթի օրը«Գարահեյբատ» զորավարժարանում ուսումնական թռիչքներ կատարելիս Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռ է կործանվել:
Դիտվել է 29809անգամ
Վերջին լուրեր