01 / Դեկտեմբեր / 2021 : 10-05
Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. գլխավոր մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ
Ամերիաբանկը, մշտապես կարևորելով երիտասարդների ներուժն ու նորարար գաղափարների ներդրումն ու զարգացումը, Visa-ի հետ հայտարարում է «Դարձիˊր փոփոխությունը» մրցույթ ուսանողների համար: Մրցույթի մասնակցությունն անվճար է։ Մրցույթի շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն ներկայացնել փոփոխություն կատարելուն, կյանքի բարելավմանը և նորարար լուծումներին ուղղված նախագծեր, որոնցից լավագույնները կստանան մրցանակ Ամերիաբանկի կողմից:Ամերիաբանկից հայտնում են, որ մրցույթն ունենալու է տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված մինչև 10 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրի: Մրցութային հանձնաժողովի առավելագույն ձայներ ստացած լավագույն նախագիծը կարժանանա 3 մլն ՀՀ դրամ մրցանակի, իսկ լավագույն 5-յակում հայտնված բոլոր նախագծերի մասնակից խմբերը կստանան խրախուսական պարգևավճար` 100.000 ՀՀ դրամ: Նախապատվությունը տրվելու է նորարարական և արդյունավետ լուծումներ ներառող նախագծերին:
Մրցույթին մասնակցել ցանկացող 4-6 հոգուց բաղկացած ուսանողների խումբը պետք է մինչև 2022թ. հունվարի 31-ը ներկայացնի իր նախագիծը` լրացնելով հետևյալ օնլայն հայտը:
«Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական գաղափարների մրցույթի կանոններին և պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Դիտվել է
4080անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020