01 / Դեկտեմբեր / 2021 : 12-49

Ջիլլ Բայդենն առաջին անգամ զարդարել է Սպիտակ տունը (լուսանկարներ)

ԱՄՆ-ում երկրի առաջին տիկինն է ավանդաբար պատասխանատու Սուրբ Ծննդյան տոներին նախագահական նստավայրը զարդարելու համար։ Այս տարի Ջիլ Բայդենն առաջին անգամ ներկայացրել է զարդարման ու դեկորների իր տարբերակը։ Որպես դիզայնի թեմա նա ընտրել է «Նվերներ սրտից» խորագիրը:



Սպիտակ տան յուրաքանչյուր սենյակ զարդարված է որևէ մինի-թեմատիկայով: Սենյակներից մեկը խորհրդանշում է «գեղարվեստի նվերը» և զարդարված է ամանորյա ծաղկեպսակներով՝ պատրաստված նկարելու համար նախատեսված վրձիններով։ Մեկ այլ սենյակում, որպես «երախտագիտության նվեր», փակցված էին Բայդեն զույգի՝ ամերիկացիներից ստացած շնորհակալագրերի պատճենները։

Սպիտակաբլիթներով տունը, որը ցուցադրվում է Սպիտակ տանը ամեն Սուրբ Ծնունդ, այս տարի ստեղծվել է ութ հասարակական շենքերի տեսքով, այդ թվում՝ հիվանդանոց, հրշեջ-կայան և դպրոց։ Այսպիսով, առաջին տիկինը ցանկացել է շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնել են փրկվել COVID-19 համաճարակից։
Առջևի ճաշասենյակում դրված են երկու մեծ եղևնիներ, որոնք զարդարված են ԱՄՆ նախկին նախագահների լուսանկարներով՝ իրենց կանանց հետ, ինչպես նաև Բայդենի մասնավոր արխիվից մի քանի նկարներով, որոնք նախկինում երբեք չեն հրապարակվել: Տոնական ծառերից մեկի վրա նույնիսկ տեղ է գտնվել Դոնալդ Թրամփի՝ կնոջ՝ Մելանյայի հետ լուսանկարի համար։


Սպիտակ տան միջանցքում այլ քաղաքական գործիչների շնորհավորանքների հետ մեկտեղ փակցվել է նաև Թրամփի սուրբծննդյան բացիկը։

Բայդենի Սպիտակ տան ձևավորումը չափազանց շքեղ տեսք չունի, նշում է The Washington Post-ը։ Դա ավելի շուտ «բարելավված տարբերակ է», թե ինչպես են սովորական ամերիկյան ընտանիքները զարդարում իրենց տները։ Հրատարակությունը նշել է, որ Բայդենը Սպիտակ տնից հեռացրել է «արյունոտ» կարմիր ծառերը, որոնք Մելանյա Թրամփը ցուցադրել է 2018 թվականի Սուրբ Ծննդյան տոներին։


Չնայած քննադատություններին, որոշ լրատվականներ էլ կարծում են, որ Ջիլլ Բայդենը կարողացել է պահպանել իր նախորդի՝ Մելանյա Թրամփի նրբաճաշակության ու շքեղության միաժամանակյա համադրումը:
Դիտվել է 30320անգամ
Վերջին լուրեր