01 / Դեկտեմբեր / 2021 : 16-12
Ով է իրականում Սոնա Ռուբենյանի հարսի զգեստի հեղինակը (Տեսանյութ)
Օրեր առաջ կայացավ երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքը։ Հասարակության քննարկման կիզակետում հայտնվեց Սոնայի զգեստը, որի հեղինակը նրա ընկերուհին՝ Մերի Ստեփանյանն է՝ չնայած ցանցում լուրեր էին տարածվել, թե Սոնայի զգեստի հեղինակը Զուհար Մուրադն է։ Նշենք,
Մերին Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել զգեստի պատրաստման ընթացքից և գրառում արել քննարկումների մասին։
«Օրերս տեղի ունեցավ իմ լավ ընկեր, անչափ տաղանդավոր երգչուհի, քաղցր եւ ուրախ մարդ՝ Սոնա Ռուբենյանի հարսանիքը!
Շատ մեծ հպարտությամբ, պատասխանատվությամբ եւ սիրով ես եւ իմ ամբողջ թիմը ստեղծեցինք հարսի զգեստը իմ լավ ընկերոջ օրը էլ ավելի գեղեցկացնելու նպատակով!
Ինչպես և ամեն հայտնի անհատի անձնական կյանքի իրադարձություն, այնպես էլ Սոնայի հարսանիքը շատ քննարկվեց հանրության կողմից, մանավանդ՝ հարսանեկան զգեստը։
Բնականաբար, նորաձևության և գեղեցիկի պատկերացումները բոլորիս մոտ կարող են տարբերվել, բայց ամեն կարծիք և անհամաձայնություն պետք է մնա առնվազն կոռեկտության սահմաններում։
Ցավում եմ, որ մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր ունակ են նորահարսի հասցեին գրել վիրավորանքներ և գարշելի խոսքեր՝ պարզ շնորհավորանքի և բարեմաղթանքի փոխարեն:
Հ.Գ. Սոն ջան, Էմիլ ջան, ցանկանում եմ, որ ձեր սերը միշտ վեր մնա ամեն տեսակ չարից, օր օրի ավելի ամրանա, փոխանցվի բոլորին և ջերմացնի մարդկանց սառած ու չարացած հոգիները…»։
Մերի Ստեփանյանի հրապարակած տեսանյութը դիտեք՝ այստեղ
Լուսանկարում՝ Մերի Ստեփանյանը Սոնա Ռուբենյանի հետ
Դիտվել է
100146անգամ
Դիտեք նաև
23 / Հուլիս / 2022
«Բարով ես ծնվել մեր տղա»․ Նազենի Հովհաննիսյանը՝ Ավետ Բարսեղյանին (լուսանկար)
Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանն այսօր նշում է ծննդյան օրը։Այդ առիթով սոցիալական ցանցերում նրան ջերմ շնորհավորել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ «Վարպետս, Ընկերս, Եղբայրս,...
31 / Հունվար / 2020
Աշխարհի 5 ամենաշքեղ հյուրանոցները (լուսանկարներ)
Աշխարհի 10 ամենաշքեղ հյուրանոցները, ուր երբևէ կայացել են ամենաշքեղ հարսանիքներն ու միջոցառումները, առանձնանում են իրենց յուրատեսակ դիզայնով և անհավանական շքեղությամբ, ներկայացնում է rbc.ru-ն:
1....
31 / Հունվար / 2020
Աշխարհի 7 ամենաշքեղ և թանկարժեք տները
1. Պենտհաուս One Hyde Park -ում, Լոնդոն — 220 մլն դոլար
01 / Փետրվար / 2020
Աշխարհի ամենաշքեղ լողավազանները
Աշխարհի լավագույն հյուրանոցները իրենց հյուրերին, ի թիվս այլնի, գրավում են նաև շքեղ լողավազաններով:
Ստորև ներկայացնում ենք աշխարհի լավագույն լողավազանները, որոք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ,...
03 / Մարտ / 2020
Մանրամասներ կայանալիք Դասարանցիները գեղարվեստական ֆիլմից
Դերասան Տիգրան Նալչաջյանը շուտով լսարանին կներկայացնի Դասարանցիները գեղարվեստական նոր ֆիլմը։ Տիգրանն այստեղ հանդես է գալիս և՛ որպես դերակատար, և՛ որպես պրոդյուսեր։
21 / Ապրիլ / 2020
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ոճային պիջակով է։։
Ժամանակի ընթացքում մեր ճաշակն ու նախասիրությունները փոխվում են. օրինակ՝ ես կյանքիս առաջին 10 տարիներին փողաշուշան (կալա) ծաղիկն...
28 / Մարտ / 2020
Սիրուշոյի և Լևոն Քոչարյանը՝ կարանտինի օրերին
Սիրուշոն թարմացրել է իր միկրոբլոգը՝ հրապարակելով նոր լուսանկարներ և այդպիսով՝ ցույց տալով, թե ինչպես է անցկացնում օրը ամբողջ օրը տանը լինելով։
28 / Մարտ / 2020