30 / Ապրիլ / 2020 : 18-54

«Կրասնոդարի» հայ կիսապաշտպանը

Ռուսական «Կրասնոդարի» ֆարմ-ակումբում՝ ФНЛ-ը ներկայացնող «Կրասնոդար-2»-ում, հանդես է գալիս հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Էդուարդը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին Ստավրոպոլում:

Հայ կիսապաշտպանը հանդիսանում է «Կրասնոդարի» սան, որտեղ խաղում է 10 տարեկանից: Սպերցյանը հանդես է եկել ակումբի պատանեկան թիմերում, որտեղից, անցնելով ПФЛ-ում (երկրորդ դիվիզիոն) հանդես եկող «Կրասնոդար-3»-ով, տեղափոխվել է «Կրասնոդար-2», որը ներկայացնում է Ռուսաստանի առաջնության Առաջին խումբը՝ ФНЛ-ը:

 

2018/19 մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը ФНЛ-ում մասնակցել է 11 հանդիպման, իսկ արդեն այս մրցաշրջանում Սպերցյանը սկսել է ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ «Կրասնոդար-2»-ի կազմում: Ընթացիկ առաջնությունում նա իր ակտիվում արդեն ունի 20 խաղ:

Սպերցյանը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում մասնակցել է ընկերական հանդիպումների, «Матч Премьер» մրցաշարին, որտեղ մրցել է «Սպարտակի», ԲԿՄԱ-ի և «Ռոստովի» հետ:

Էդուարդն ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի խաղերի հայտացուցակում, գտնվել է Ռուսաստանի պատանեկան հավաքականների թիրախում:

Սամվել Սուքիասյան

Դիտվել է 11514անգամ
Վերջին լուրեր