02 / Դեկտեմբեր / 2021 : 09-22

Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ծաղրածու է անվանել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին անվանել է ծաղրածու, որը կառավարում է «մեծ երկիր»։ Այս մասին հայտնում է Express-ը՝ վկայակոչելով Le Canard Enchaine ամսագրին։

Քաղաքական գործիչը հայտարարությունն արել է Լա Մանշում միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Նա մեղադրել է բրիտանացի ղեկավարին անլուրջության մեջ և նշել, որ Ջոնսոնը հիասթափեցրել է երկիրը։ «Ցավալի է տեսնել, որ մեծ երկիրը, որի հետ մենք կարող էինք հսկայական քանակությամբ բաներ անել, ղեկավարում է ծաղրածուն»,- ասել է Մակրոնը։


Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը, ի պատասխան Ֆրանսիայի ղեկավարի մեկնաբանություններին, երկու պետությունների կառավարություններին խորհուրդ է տվել կենտրոնանալ ճգնաժամի կարգավորման վրա՝ հետագա մարդկային զոհերից խուսափելու համար։
Դիտվել է 24601անգամ
Վերջին լուրեր