02 / Դեկտեմբեր / 2021 : 13-00

«Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն

Ամերիաբանկը այս տարի արդեն երկրորդ անգամ մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը`
Ամերիա Սերունդը:


«Ամերիա Սերունդ 14» նախագիծը բացառիկ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր դեռևս չեն
հասցրել դառնալ նախորդ ծրագրի մասնակիցը, ովքեր ցանկանում են Նոր տարին սկսել նոր ձեռքբերումներով և
փնտրում են լավագույն մասնագետը դառնալու, պրոֆեսիոնալ թիմում աշխատելու, կայանալու և անընդմեջ
աճելու ամենաարդյունավետ ուղին: Ծրագիրը լավագույն հնարավորություն է 21-27 տարեկան
երիտասարդների համար` մասնագիտական ուղին Ամերիաբանկում սկսելու, նոր հմտություններ և փորձ ձեռք
բերելու համար:


«Ամերիա Սերունդ 14» ծրագրի ընտրական փուլերը հաղթահարած երիտասարդները երեք ամիս շարունակ
(09:00- 18:00-ը) անցնելու են տեսական և գործնական ձևաչափով ուսուցում գլխամասային գրասենյակում և
մասնաճյուղերում: Ամերիաբանկի նոր ու տարբերվող միջավայրում մասնակիցները կքննարկեն հետաքրքրիր
գաղափարներ, կբացահայտեն գերազանց սպասարկման գաղտնիքները, ձեռք կբերեն մասնագիտական
հմտություններ, կծանոթանան նորարար մոտեցումների` գիտելիքներ և հմտություններ ստանալով
արհեստավարժ Ամերիացիների կողմից:


Ծրագրի ավարտին ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին
հնարավորություն կտրվի շարունակելու իրենց մասնագիտական ուղին Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով
մասնաճյուղային մեծ ցանցում կամ կոնտակտային կենտրոնում: Ծրագրի ընթացքում մասնակիցները
վարձատրվելու են:


«Ամերիա Սերունդ 14»-ի մասնակից կարող են դառնալ 21-27 տարեկան այն երիտասարդները, ովքեր սիրում
են շփվել մարդկանց հետ, հոգատար են, մարդակենտրոն, ունեն ճկուն ու ինքնատիպ մտածելակերպ, ձգտում են
անընդմեջ զարգանալ և պատրաստ են երկարաժամկետ համագործակցության:



Անհրաժեշտ է ունենալ բարձրագույն կրթություն, հաղորդակցման հմտություններ, պատասխանատվության
զգացում և նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու ձգտում:



Ամերիա Սերունդը յուրօրինակ հարթակ է գործատուի և թիրախային բուհերի երիտասարդ մասնագետների միջև`
նրանց համար ստեղծելով մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն:



2012թ.-ից մինչ այսօր իրականացվել է «Ամերիա Սերունդ» թվով 13 ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա
թիմին է միացել ավելի քան 250 թիմակից:


«Ամերիա սերունդ 14» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:


Դիմումների վերջնաժամկետը մինչև ս.թ. դեկտեմբերի 18-ն է:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների
ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;


Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտվել է 4509անգամ
Վերջին լուրեր